Հայ
Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Սկիզբը Հոկտեմբեր 01, 2016
End Ավարտը Մայիս 01, 2018
End Կարգավիճակը: Ընթացիկ
Ծրագրի մասին

Աղձք գյուղը հիմվել է 4-րդ դարում՝ Արշակունիների դինաստիայի օրոք: Այստեղ է գտնվում Արշակ թագավորի գերեզմանը: Գյուղում կա նաև մատուռ: Աղձքի բնակչության թիվը կազմում է 2000, որոնց հիմնական զբաղմունքը խաղողագործությունն ու անասնապահությունն է: Համայնքն ունի վերանորոգված երկհարկանի դպրոց, որտեղ սովորում է 220 աշակերտ: Բուժկետը, որը նույնպես վերանորոգված է, գտնվում է դպրոցի մոտակայքում: Աղձքի բնակչությունը ջուրը ստանում է աղբյուրներից: Գյուղն ունի բարեկարգ ճանապարհներ: Աղձքում կա 100 նախադպրոցական տարիքի երեխա: Չնայած նախադպրոցական տարիքի երեխաների մեծ թվին, 70-ական թվականներին կառուցված մանկապարտեզն այժմ չի գործում, քանի որ շինությունը գտնվում է խիստ անմխիթար վիճակում: Լուծում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի միջոցներով Աղձք համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ: Նորակառույց մանկապարտեզը կլինի երկհարկանի շինություն՝ իր բոլոր հարմարություններով: Ի լրումն լուսավոր և ընդարձակ սենյակների՝ հաստատությունը կունենա նաև մարզադահլիճ, խաղասրահ, համակարգչային լսարան, ինչպես նաև խաղահրապարակ: Մանկապարտեզը նախատեսվում է 80-90 երեխայի համար: