Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2016
End Ավարտի ամսաթիվը ` Օգոստոս 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառու

Բավրան Շիրակի մարզի գյուղերից է: Այն ունի մոտ 570 բնակիչ: Բավրան գտնվում է Վրաստանի հետ սահմանի վրա: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Գյուղատնտեսության մյուս ճյուղերը խիստ կլիմայական պայմանների պատճառով զարգացած չեն:

Ծրագիր

2015 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամը գյուղում կառուցեց բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն, որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։ Գյուղում կա դպրոց, որտեղ սովորում է 70 աշակերտ: Դպրոցին կից գտնվում է խաղահրապարակ, որը ևս կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի հայ համայնքի միջոցով:
Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արգենտինայի հայ համայնքի հետ համատեղ Բավրա գյուղում կառուցում է հնդկացորենի մշակման գործարան: Համայնքում հնդկացորենի մշակումն իրականացվելու է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում: Ծրագրի իրականացումը կնպաստի մշակաբույսերի արտադրությանը, ինչը թույլ կտա տեղական սպառողին ապահովել տեղական մատչելի արտադրանքով: Ընդհանուր առմամբ, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում: Ընթացիկ տարում հնդկացորենի ցանքատարածություններից ակնկալվում է ստանալ հեկտարից միջինը 20-30 ցենտներ բերք: Գործարանի կառուցումը կստեղծի նաև նոր աշխատատեղեր Բավրա գյուղի բնակչության համար:

Հովանավոր - Դեվեջյանների ընտանիք (Արգենտինա)