700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերարների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է
Հրապարակվել է Նոյեմբեր 01, 2017

Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 1-ին այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Վարչապետը շրջեց բաժիններով, ծանոթացավ Հիմնադրամի առօրյային:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց Հիմնադրամի 25-ամյա գործունեությունը, նշելով, որ Հայաստանում և Արցախում իրականացվել է ավելի քան 50 000 ծրագիր. այդ ամենի համար ներդրվել է ավելի քանի 330 միլիոն ԱՄՆ դոլար: Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը անդրադարձավ նաև ընթացիկ ծրագրերին /ընթացքի մեջ է 16 ծրագիր Հայաստանում և 16 ծրագիր Արցախում/, ներկայացրեց ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքները:
Կարեն Կարապետյանը նաև կատարեց նվիրատվություն` Հիմնադրամին փոխանցելով իր մեկ տարվա աշխատավարձը:

Մարաթոնն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին. այս տարվա հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը: