Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում
Հրապարակվել է Հոկտեմբեր 22, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բոլորովին վերջերս ավարտեց Արցախի Քաշաթաղ շրջանում 1 դպրոցի կառուցում և 2 դպրոցի կահավորում։ Ալաշկերտ գյուղը ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր դպրոց ունեցավ, իսկ Իշխանաձոր և Հակ գյուղերի դպրոցները լիովին կահավորվեցին՝ ունենալով նոր սեղաններ, աթոռներ, գրենական պիտույքներ, համակարգչային սեղաններ։ Բոլոր 3 ծրագրերի համատեղ արժեքը 25 միլիոն դրամ է։