Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից
Հրապարակվել է Սեպտեմբեր 29, 2017
Նոյեմբերի 16-21-ը Գլենդելի բժշկական կենտրոնի (Glendale Adventist Medical Centre) 15 բժիշկներ և 20 բուժքույրեր ու տեխնիկներ Նոյեմբերյանի հիվանդանոցում առավոտից երեկո ապահովել են անվճար զննում, բուժում, վիրահատություններ տավուշեցիների համար։ Այս ծրագիրը «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է 2015-ից։ ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» (“Armenia fund”) կազմակերպությունը և Գլենդելի ԲԿ-ն երրորդ տարին շարունակ բարձրորակ բուժում են մատուցում Նոյեմբերյանի և Տավուշի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչների համար, ինչպես նաև բժշկական պարագաներ մատակարարում Նոյեմբերյանի հիվանդանոցին։
Սեպտեմբերի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության ատենապետ Մարիա Մեհրանյանը, ծրագրին անմիջականորեն մասնակցած բժիշկները հանդիպեցին լրագրողների հետ։ Նրանք ներկայացրին ծրագրի մանրամասները։ Այս տարի ավելի քան 2000 տավուշեցի օգտվել է անվճար բժշկական ծառայությունից՝ նախորդ տարվա 1700-ի փոխարեն։ Կատարվել է 100-ից ավելի վիրահատություն։
Բժիշկների թիմում կային վիրաբույժներ, սրտաբաններ, նյարդաբաններ, թոքաբաններ։ Այս տարի ծրագրին միացել էին նաև 6 բժիշկներ Երևանի պետական բժշկական համալսարանից: