Հայ
Հիմնադրամի հովանավորությամբ բարեկարգվել է Նալբանդյանի դպրոցի հարակից տարածքը
Հրապարակվել է Դեկտեմբեր 26, 2017

Տեր և տիկին Նալպանտեանների հովանավորությամբ բարեկարգվել է Նալբանդյանի դպրոցի հարակից տարածքը. կառուցվել են բասկետբոլի ու վոլեյբոլի ընդարձակ հրապարակ, մարզասարքերի հարթակ ու վազքուղի: Ասֆալտապատվել է նաև դպրոցի գլխավոր մասնաշենքի հետնամասը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսին բարերարների և Տորոնտոյից ժամանած հյուրերի մասնակցությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց հիմնովին վերանորոգված դպրոցը, որտեղ ներկայումս ուսանում են 551 աշակերտ: Ծրագրի շրջանակներում դպրոցը նաև կահավորվել և համալրվել է անհրաժեշտ գույքով։ Հիմնադրամի միջոցներով էլ դպրոցին կից կառուցվել է նոր ժամանակակից մարզադահլիճ, ինչն ավելի լիարժեք է դարձնում սաների առօրյան և ժամանցը:
Բարերար ընտանիքը յուրաքանչյուր տարի ֆինանսավորում է նաև դպրոցի 10 լավագույն շրջանավարտների բուհական կրթությունը։

Ի դեպ, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի անդամ բարերարների նվիրատվությամբ տներ են կառուցվել Արցախի բազմազավակ ընտանիքների համար։ Նալպանտեանների զավակները՝ Րաֆֆին, Նորան և Արան, երկու տուն կառուցել են Ճարտարում, մեկն էլ՝ Կուսապատում: