Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ
Start Սկիզբը Մարտ 01, 2015
End Ավարտը Հուլիս 01, 2016
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

1960-ական թվականներին հիմնադրված Չայկովսկու անվան դպրոցը Հայաստանի Հանրապետության միակ հանրակրթական երաժշտական դպրոցն է, որտեղ երեխաները ստանում են և´ բարձրակարգ հանրակրթական և´ երաժշտական մասնագիտական կրթություն:
Այսօր դպրոցն ունի ավելի քան 610 աշակերտ: Տարեկան վիճակագրության համաձայն Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների 80%-ը Չայկովսկու դպրոցի շրջանավարտներն են: Պ. Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտները հանդես են գալիս հայկական և միջազգային ասպարեզներում` հանրահայտ բեմերից:
2011 թ.-ին, ելնելով դպրոցում համապատասխան որակի և ստանդարտներին համապատասխանող երաժշտական գրականության դասասենյակի բացակայությունից` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսական աջակցությամբ, հիմնեց ժամանակակից աուդիո-վիզուալ լսարան, որը թե կահավորվեց և թե վերազինվեց տեսաձայնային տեխնիկայով, ինչպես նաև սկավառակներով: Այս փուլում շահագործման հանձնվեց նաև դպրոցի վերանորոգված գրադարանը:
2012 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր` Ավստրալիայի տեղական մարմնի ֆինանսական աջակցությամբ ստանձնեց Պ. Չայկովսկու անվան դպրոցի կահավորման ծրագիրը: Դպրոցին տրվեց խիստ անհրաժեշտ կահույքը:

Խնդիր

Շենքը, որտեղ տեղակայված է դպրոցը, մեկ անգամ է վերանորոգվել` 1967 թվականին: Դպրոցն, ըստ էության, հիմնանորոգման կարիք ունի: Դպրոցն ունի նաև վերակահավորման խիստ կարիք, քանի որ գոյություն ունեցող կաhույքի գերակշիռ մասը դպրոցին էր տրամադրվել դեռ խորհդային շրջանում:

Լուծում

Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակներում Չայկովսկու անվան դպրոցն ամբողջովին կհիմնանորոգվի և կկահավորվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Նույն ծրագրի շրջանակներում, դպրոցը կհամալրվի նոր լարային և փողային գործիքներով: