Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ, Հայաստանի կառավարություն
Start Սկիզբը Մարտ 01, 2014
End Ավարտը Հունիս 01, 2014
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Արզնի գյուղը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում` մայրաքաղաք Երևանից 18 կմ հեռավորության վրա: Համայնքը հիմնադրվել է 1829թ.-ին: Նախկինում գյուղը կոչվել է Արծնի, ինչպես նաև Սարջալա: Արզնի գյուղը զբաղեցնում է 1884,6 հա տարածք և ունի 2450 բնակիչ` հայ, ասորի և եզդի: Համայնքի հիմնական զբաղմունքն է հողագործությունն ու անասնաբուծությունը: Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի:

Խնդիր

Արզնի համայնքն ունի մի միջնակարգ դպրոց, սակայն չունի մշակութային և մարզական հաստատություններ: Ներկայումս գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Գյուղից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում «Զատիկավան» ծրագրի շրջանակներում վերակառուցեց անասնագոմ: Անասնագոմի համար նախատեսված շինությունը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև հատակագծով, 12.65x36.5մ առանցքային չափերով կիսակառույց շինություն, որը կառուցվել է 2010 թվականին: Անասնագոմում կան օժանդակ սենյակներ, սանհանգույց, գոմ` 110-120 գլուխ կովերի և խոզերի համար: Անասնագոմում աշխատում են մանկատան շրջանավարտ երեխաներ ու անօթևան ընտանիքի անդամներ: