Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Հունվար 01, 2014
End Ավարտը Մայիս 01, 2014
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնը կառուցվել է 1992 թվականին: Բժշկական կենտրոնը եռահարկ կառույց է և ունի 5 բաժանմունք` մանկաբարձական, գինեկոլոգիական, մանկական, լաբորատորիայի և ծնարանային: Մանկաբարձական բաժանմունքը տարեկան սպասարկում է շուրջ 1800 ծնունդ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է ծնարանի 498 ք.մ. տարածքը` վերակառուցվել են կոյուղու, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը: Կառուցվել են նաև տաք ջրի ու թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգերը: Սալիկապատվել են հատակն ու պատերը, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ: Հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույցներ ու լոգարաններ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ծրագրի շրջանակներում ամբողջովին վերանորոգվեց «Սուրբ Աստվածամայր» ծննդատան վարչական մասնաշենքի տանիքը: