Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Նոյեմբեր 01, 2013
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2015
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղը հիմնվել է 1960-61թթ.: Գյուղի բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանից գաղթած սասնեցիներ են: Ներկայումս Սասունիկ գյուղն իր մեջ ներառում է նաև Կարին բնակավայրը, որտեղ բացառապես գաղթականներ են Բաքվից: Գյուղի բնակչությունը 3919 հոգի է: Հիմնական զբաղմունքներն են խաղողագործությունը, անասնապահությունը և հողագործությունը: Գյուղի տարածքում է գտնվում «Արմենիա Վայն» գինու գործարանը, որը 100-ից ավելի գյուղացիների ապահովել է աշխատանքով: Ի տարբերություն այլ գյուղերի, այստեղ արտագաղթը մեծածավալ չէ: Գյուղում գործում է երկու դպրոց, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 404 աշակերտ:

Խնդիր

Գյուղի կենտրոնում գտնվում է մանկապարտեզի նախկին, հին և կիսավեր շինությունը: Այն կառուցվել է 1965թ. և գործել է մինչև 1998թ., որից հետո շենքը այլևս հնարավոր չի եղել շահագործել:

Լուծում

Քանի որ նախկին մանկապարտեզի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում կառուցվել է մանկապարտեզի նոր շենք: Նոր մանկապարտեզը երկհարկանի կառույց ՝` նախատեսված 80-90 երեխայի համար: Առաջին հարկում տեղակայված են խմբային, ննջարանային սենյակներ, սանհանգույց և հանդերձարան: Նույն հարկում է նաև խոհանոցը, լվացքատունը և պահոցները: Երկրորդ հարկում գտնվում են նույնպես խմբային, ննջարանային սենյակներ և սանհանգույցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության դահլիճ, համակարգչային ուսուցման և խաղերի դահլիճ: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը:

Հովանավորներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամ–Մեծ Բրիտանիա և Սասունիկի գյուղապետարան