Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան
Start Մեկնարկի ամսաթիվ: Փետրվար 01, 2012
End Ավարտի ամսաթիվը ` Ապրիլ 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վանաձորի թիվ 30 մանկապարտեզը քաղաքի 22 մանկապարտեզներից մեկն է: Շենքը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո` 1989 թվականին: Մանկապարտեզ են հաճախում 130 երեխա, իսկ աշխատակազմը բաղկացած է 18 հոգուց: Մանկապարտեզի շենքը գտնվում է բարվոք վիճակում: Մասնակի վերանորոգման կարիք ունի միայն տանիքը:

Խնդիր

Վանաձորի թիվ 30 մանկապարտեզում առաջնահերթ կարիքների թվում էին կահույքի մաշվածությունը, խաղահրապարակի բացակայությունը և ջեռուցման համակարգի անբավարար վիճակը:

Լուծում
Մանկապարտեզին աջակցության ծրագրի այս փուլում վերականգնվել և օպտիմալացվել է ջեռուցման համակարգը: Ընդհանուր առմամբ ջեռուցվող ընդհանուր տարածքը կազմում է 1084 քմ: Հին համակարգը բաղկացած էր մետաղե խողովակներից և մետաղական ջեռուցիչներից, որոնք ժամանակի ընթացքում կոռոզիայի էին ենթարկվել և այլևս պիտանի չէին օգտագործման համար: Ծրագրի շրջանակներում կառուցվել է ալյումինե մարտկոցներով և պոլիպրոպիլենային խողովակներով համակարգ: