Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Սկիզբը Փետրվար 01, 2012
End Ավարտը Սեպտեմբեր 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Աբովյանի ծննդատունը եռահարկ կառույց է, որի օգտագործվող ընդհանուր մակերեսը 4500 մ²: Մանկաբարձական բաժանմունքը գտնվում է հիվանդանոցի երրորդ հարկում` վիրահատարանի, ծնարանների և անհաս նորածինների հսկողության պալատի հետ միասին, որոնք մինչև այս ծրագրի առաջին փուլի իրականացումը գտնվում էին խիստ անմխիթար վիճակում:

Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվեց մանկաբարձական բաժանմունքը վիրահատարանի, ծնարանների և անհաս նորածինների հսկողության պալատի հետ միասին: Վերանորոգվեց ընդհանուր առմամբ մոտ 660 մ² տարածք: Ծրագրի շրջանակներում վերանորոգվեցին հատակները, փոխվել են դռները և պատուհանները, անցկացվեց նոր էլեկտրական համակարգ, կառուցվեցին նոր սանհանգույցներ: Տեղադրվեցին ինժեներական համակարգեր և կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Խնդիր

Ծննդատան երկրորդ հարկը նույնպես ուներ վերակառուցման կարիք:

Լուծում

Ընդհանուր առմամբ կվերանորոգվեց 360 մ²-ը: Վերանորգվեցին երկրորդ հարկի հիվանդասենյակները, բժշկի և բուժքույրի կաբինետները, նախածնարանը, ծնարանը, ինչպես նաև հետազոտման սենյակները: