Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին
Հրապարակվել է Նոյեմբեր 16, 2017
Նոյեմբերի 10-ին և 11-ին Բրազիլիայի Սան Պաուլոյում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը կազմակերպել էր Ֆոնետոն։ Ավելի քան 40 կամավորներ 2800 զանգեր են կատարել Բրազիլիայում ապրող հայերի ընտանիքներին՝ ներկայացնելով Հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի թեման և նպատակները։
Ավելի քան 270 բրազիլահայ ընտանիք միացել է հանգանակություններին, և այսպիսով բրազիլահայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 48000 ԱՄՆ դոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։