Հայ
Բրազիլահայ համայնքի ֆինանսավորմամբ 4 ջերմոց է կառուցվել Այգեհովիտ համայնքում
Հրապարակվել է Նոյեմբեր 29, 2017

Կառուցելով 21-րդ դարի մեր գյուղը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ներդրումը ջերմոցային տնտեսությունների զարգացման գործում: 2017-ի աշնանը 100 քմ մակերեսով տնամերձ 4 ջերմոց է հիմնվել Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում: Ծրագիրը ֆինանսավորել է Բրազիլիայի տեղական մարմինը: Սա բրազիլահայ համայնքի առաջին ներդրումն է ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում։

Այգեհովիտ համայնքում Հիմնադրամն իրականացրել է գյուղատնտեսական նշանակության այլ ծրագիրը ևս: 2012-ին Հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների հովանավորությամբ՝ նորոգվել էր Այգեհովիտ-Վազաշեն 3.5 կմ երկարությամբ ջրանցքը և պոմպակայանը։ Ջերմոցային տնտեսությունների զարգացումը

Հայաստանի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է: Ընդհանուր առմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում կառուցել է 110-ից ավել ջերմոց՝ արգենտինահայ անհատ բարերարների, ավստրալահայ և բրազիլահայ նվիրատուների միջոցներով։