Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Հոկտեմբեր 01, 2017
End Ավարտը Հոկտեմբեր 01, 2017
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Իրինա Ավագյանը, Գալյա Մովսեսյանը, Մելանիա Բադալյանը և Գևորգ Զախարյանը Խաչարձան համայնքի 2017թ.-ի լավագույն շրջանավարտներն են, ովքեր այսօր ուսումը շարունակում են իրենց նախընտրած բուհերում՝ շնորհիվ Հիմնադրամի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի: Բարերար ընտանիքի ֆինանսավորմամբ արդեն երրորդ տարին կյանքի կոչվող այս գեղեցիկ ծրագրի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ ուսանողնրին և նրանց հնարավորության տալ ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը: Ուսանողների ամբողջ ուսման ծախսերը հոգում է արգենտինահայ բարերար Ավագյան ընտանիքը:

2017թ.-ի սեպտեմբերին Խաչարձան էին այցելել համայնքի բարերարներ արգենտինահայ Կալչիյան և Ավագյան ընտանիքները, ովքեր եկել էին հանդիպելու գյուղի երիտասարդների հետ։ 
Խաչարձանցի երիտասարդները տարբեր մտքեր և գաղափարներ արտահայտեցին հանդիպմանը՝ վստահեցնելով, որ բարերարների մյուս այցի ժամանակ արդեն կունենան հստակ ծրագիր։ Բարերարներն էլ խոստացան ֆինանսավորել երիտասարդների գաղափարները։

Հիշեցնենք, որ Ավագյան ընտանիքը համաֆինանսավորմամբ մասնակցել է նաև Խաչարձան համայնքի խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքներին/2016թ.-ի/։