Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում
Հրապարակվել է Փետրվար 12, 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Արմեն Սարգսյանը շրջեց բաժիններով, ծանոթացավ Հիմնադրամի առօրյային:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ներկայացրեց Հիմնադրամի բազմամյա գործունեությունը, նշելով, որ Հայաստանում և Արցախում իրականացվել է ավելի քան 50 000 ծրագիր. այդ ամենի համար ներդրվել է ավելի քանի 350 միլիոն ԱՄՆ դոլար: Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործակցության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը: Արա Վարդանյանը անդրադարձավ նաև Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին /ընթացքի մեջ է 16 ծրագիր Հայաստանում և 16 ծրագիր Արցախում/, ներկայացրեց ամենամյա դրամահավաքի արյդունքում կատարվող աշխատանքները: