Ըստ հովանավորի: , Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Նոյեմբեր 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Նոյեմբեր 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը կառուցվել է 1965թ.: Կառուցումից ի վեր չէր վերանորոգվել: Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է: Ներկայումս գիշերօթիկ մանկապարտեզ հաճախում են 2-7 տարեկան 140 երեխա, որոնցից 70-ը` գիշերակացով: Երեխաների համար առավել լավ և բարեկեցիկ պայմաններ ապահովելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստանձնեց մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը:

Մանկապարտեզը բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք կապված են միջանցիկ սրահով: Երկու երկհարկանի մասնաշենքերում տեղակայված են ննջարանները, խաղասենյակները, հոգեբանի և թերապևտի սենյակը, իսկ մեկհարկանի մասնաշենքում գտնվում է դահլիճն ու խոհանոցային հատվածը:

Լուծում
Ծրագրի շրջանակներում փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, նոր հատակներ, նոր էլեկտրական համակարգ, սանհանգույցները սալիկապատվել են, հարդարվել են ներքին և արտաքին պատերը:

Շենքի շուրջ 1600 քմ մակերեսն ամբողջությամբ հիմնանորոգվել է: Կառուցվել է նոր շքամուտք: Նախագծային նոր լուծումների շնորհիվ շենքի ճակատային մասը նոր տեսք է ստացել, իսկ բաց պատշգամբների ապակեպատման և ջեռուցման շնորհիվ ընդլայնվել է շենքի օգտագործելի հատվածը: Այսօր հիմնանորոգման արդյունքում մանկապարտեզը կկարողանա իր հարկի տակ ընդունել մինչև 200 երեխա: Իսկ տարածքի ցանկապատումն ու բարեկարգումը հնարավորություն են տալիս առավել արդյունավետ օգտագործել մանկապարտեզի ընդհանուր տարածքը: