Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան
Start Սկիզբը Հունվար 01, 2011
End Ավարտը Ապրիլ 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վանաձորի թիվ 30 մանկապարտեզը քաղաքի 22 մանկապարտեզներից մեկն է: Շենքը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո` 1989 թվականին: Մանկապարտեզ են հաճախում 130 երեխա, իսկ աշխատակազմը բաղկացած է 18 հոգուց: Մանկապարտեզի շենքը գտնվում է բարվոք վիճակում. մասնակի վերանորոգման կարիք ունի միայն տանիքը:

Վանաձորի թիվ 30 մանկապարտեզում առաջնահերթ կարիքների թվում էին առկա կահույքի մաշվածությունը և խաղահրապարակի բացակայությունը:

Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում կահավորվել է մանկապարտեզը և կառուցվել է խաղահրապարակ: Մանկապարտեզին տրամադրվել են մահճակալներ, ներքնակներ, փոքր աթոռներ, մանկական սեղաններ, կիսափափուկ աթոռներ, ուսուցչի սեղաններ, խաղալիքներ և խաղալիքների պահարաններ: Խաղահրապարակը համալրվել է տաղավարով և տարբեր տեսակի ճոճանակներով: Ամբողջ կահույքը և սարքավորումներն արդեն տեղափոխվել և տեղադրվել են:

Մանկապարտեզը կահավորվել և խաղահրապարակը կառուցվել է Նիքօլաոս Սարգիսեանի, Անդրանիկ և Փէրուզ Եօլճեանների հովանավորությամբ, Հունաստանի տեղական հանձնախումբ:
Սենյակները կահավորվել են Հրանդ և Հռիփսիմէ Պասմաճեանների, Յովիկ և Սիլվա Ներսէսեանների, Ստամատիս և Մէրի Բօնիրուների, Խրիստոս Սըվազլեանի, Գէորգ և Սօնիա Գույումճեանների հովանավորությամբ, Հունաստանի տեղական հանձնախումբ: