Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Հունաստան
Start Սկիզբը Փետրվար 01, 2011
End Ավարտը Մարտ 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վանաձորի մանկատունը կառուցվել է 1997 թվականին: Մանկատանը ներկա պահին ապրում է 102 երեխա: 60 երեխա հաճախում են հանրակրթական դպրոցներ, 20 երեխա` տարբեր քոլեջներ և ԲՈՒՀ-եր: Անցյալ տարի Հայաստան Համահայկական Հիմնադրամ ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմինը ֆինանսավորել էր մանկատան սանհանգույցների վերանորոգման և ցնցուղային խցիկների տեղադրման աշխատանքները:

Այս ծրագրի նպատակը երեխաների համար համակարգչային կենտրոնի հիմնումն էր: Ծրագրի շրջանակներում մանկատան տարածքում սենյակ է հատկացվել, որը վեր է ածվել համակարգչային կենտրոնի: Կենտրոնի տարածքը վերանորոգվել է` ապահովելով ուսուցման և ժամանցի համար անհրաժեշտ պայմաններ: Կենտրոնին տրամադրվել են 10 հատ վերջին սերնդի համակարգիչներ, համակարգչային ցանց, UPS, բազմաֆունկցիոնալ (տպիչ, սկաներ, բազմացնող սարք) տպիչ, ուսուցողական սկավառակներ, սեղաններ և աթոռներ:

Համակարգչային դասասենյակը հիմնվել է Անդրանիկ և Փէրուզ Եօլճեանների հովանավորությամբ, Հունաստանի տեղական հանձնախումբ