Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա, Արցախի կառավարություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2017
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 20, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 3000
Շահառու

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը կազմում է 55.000 մարդ: Ստեփանակերտում գործում է 12 հանրակրթական դպրոց և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն և 4 ուսումնարան:

Ծրագիր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցին կից կառուցում է հանդբոլի մարզադաշտ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաև ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի: