Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Նիդերլանդներ,
Start Սկիզբը Սեպտեմբեր 01, 2010
End Ավարտը Մայիս 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնը սպասարկում է ոչ միայն քաղաքի, այլև շրջակա համայնքների բնակիչներին: Կենտրոնում աշխատում է 18 բժիշկ և 54 քույր:
Քաղաքային հիվանդանոցը և պոլիկլինիկան գտնվում են բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր եռահարկ մասնաշենքը կառուցվել է 1967 թ.-ին: Կենտրոնի բաժանմունքների մեծ մասը տեղակայված է այս մասնաշենքում: Մասնաշենքի ընդհանուր մակերեսը 2800 քմ է: Մասնաշենքն ունի 165 սենյակ, որոնցից 44-ը հիվանդասենյակներ են:

Խնդիր
Մասնաշենքը վերանորոգման և բարեկարգման կարիք ուներ: Առկա սարքավորումները և գույքը հնացած էին:

Ելնելով խնդրի առաջնայնությունից` այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր վերանորոգել և բարեկարգել երրորդ հարկում տեղակայված մանկաբարձական բաժանմունքը: Երրորդ հարկի ընդհանուր` 840 քմ մակերեսից բաժանմունքը զբաղեցնում է 540 քմ տարածք: Տանիքը մետաղածածկ էր և գտնվում էր անբարվոք վիճակում: Պատուհանների մի մասը կոտրված էր, ինչը ձմռանը հանգեցնում էր տաքության կորստի: Ծնարանային բաժանմունքի հատակը և պատերը պատված էին մարմարե սալիկներով: Մանկաբարձական բաժանմունքի հատակը պատված էր լինոլիումով: Սանհանգույցները և ջեռուցման համակարգը վերանորոգման կարիք ունեին:

Լուծում
Հիմնադրամի` վերանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ աշխատանքները`
-տանիքի վերանորոգում
-հատակի վերանորոգում
-դռների և պատուհանների փոխարինում
-նոր էլեկտրական համակարգի տեղադրում
-նոր սանհանգույցների կառուցում
-ինժեներական կոմունիկացիաների նորոգում
-ջեռուցման համակարգի տեղադրում