Լուսանկարներ
Դանիական կովերը Տավուշում ու հայկական պանիրը ռուսական շուկայում
Դանիական կովերը Տավուշում ու հայկական պանիրը ռուսական շուկայում Երբևէ նկատե՞լ եք «Տավուշ» ապրանքանիշի պանիրներն ու կարագը սուպերմարկետում։ 10 տեսակի և յուրահատուկ համերով արտադրատեսակներն արդեն իսկ մտել են ռուսական շուկա։ Տավուշի Լուսաձոր համայնքի ֆերման կառուցվել է ինը տարի առաջ Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ։ Կաթնամթերքի գործարանը աշխատանքով է ապահովել համայնքի 30 բնակիչների։ Գործարանը պատկանում է «Հիմնատավուշ» հիմնադրամին, որի միջոցով Ֆրանսիայի տեղական մարմինը զարգացնում է գյուղատնտեսությունն ու բարելավում սահմանամերձ համայնքների սոցիալական պայմանները։ Լուսաձոր համայնքի «Էկոտավուշ» ֆերման մեծացնում է արտադրական ծավալները։ 7 օր ճանապարհ անցնելով, Սև ծովով Հայաստան են հասել դանիական 45 կովեր։ Չնայած 45-ը փոփոխական թիվ է, մինչև տարեվերջ այն կկրկնապատկվի. բոլոր կովերը կծնեն մինչև սեպտեմբեր։ Ներկրված կովերի կաթը լավ որակի է՝ բարձր յուղայնությամբ։ Տավուշի Լուսաձոր համայնքում այս տարի կունենան նաև էլիտար սորտի ցորենի սերմնացու։ Առաջին բերքն է լինելու, աշնանն են ցանել. ութ հեկտար տարածքից ամենաքիչը 25 տոննա ցորեն են ակնկալում։ Դա կբավականացնի, որ գյուղի 110 ընտանիք էլիտար տեսակի ցորենի անվճար սերմ ունենա։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիահայ բարերարների շնորհիվ՝ Հիմնատավուշ հիմնադրամի միջոցով: