Ըստ հովանավորի: Հայաստանի կառավարություն, Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Մայիս 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Փետրվար 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: 1980 թվականին այն վերանորոգվել է, իսկ 2005 թվականին ենթարկվել է մասնակի կոսմետիկ վերանորոգման: Բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքն ունի 15 հոգուց բաղկացած անձնակազմ` բժիշկներ և բուժքույրեր: Բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխայի:

Խնդիր
Մանկական բաժանմունքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում. շենքում բացակայում էր ջեռուցման համակարգը, ամբողջովին մաշված էին ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, պատուհանները և դռները հին էին, միջհարկային ծածկերը` փայտից: Բաժանմունքի առաջին հարկի պատերը խոնավության խնդիր ունեին, իսկ տանիքը կաթում էր:

Լուծում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը վերանորոգվեց: Ծրագրի շրջանակներում տեղադրվեց ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվեցին ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, տեղադրվեցին նոր ալյումինե դռներ և պատուհաններ, միջհարկային ծածկերը պատվեցին բետոնով, կատարվեց մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքը ամբողջովին փոխվեց:
Վերանորոգումից հետո նախատեսվում է բաժանմունքի բուժանձնակազմի քանակի աճ` մինչև 25 հոգի, և սպասարկվող երեխաների թվի աճ` տարեկան մինչև 600-650: