Քարինտակի նորակառույց մանկապարտեզ է այցելում 20 երեխա
Date May 23, 2018 at 12:00 PM
Հիշու՞մ եք Քարին տակում 2017-ի հուլիսին բացվեց նոր մանկապարտեզ։ Գյուղ ենք այցելել ու համոզվել, որ այն սիրելի վայր է դարձել համայնքի 20 փոքրիկների համար։ Մանկապարտեզն ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները` ննջասենյակ, ճաշասենյակ, խաղասրահ: Սաների թիվն աստիճանաբար ավելանում է, մանկապարտեզը կարող է ընդունել 50 երեխայի։ Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի համատեղ գործակցության շնորհիվ: