Բրազիլահայերը նվերներով այցելեցին Արջուտի դպրոցականներին
Հրապարակվել է Հունիս 01, 2018

Արջուտ համայնքի դպրոցի բակում անհամբեր սպասում ու տոնական տրամադրություն է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի իրականացրած ամենամյա ծրագրին միացան նաև բրազիլահայերը:

Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Ժոաո Կառլոս Բոյաջյանի հրավերով Արջուտ էր եկել նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպանը: Աժեմար Դե Մենդոնսա Սանկտոսի հետ էլ պարոն Բոյաջյանը բաժանեց նվեր-պայուսակները արջուտցի երեխաներին: «Սա ամենագեղեցիկ ծրագրերից մեկն է, որ իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մենք էլ ցանկացանք մաս դառնալ երեխաների այս տոնին», - նշում է պարոն Բոյաջյանը:

Դպրոցականները նոր պայուսակներով ու մեծ ոգևորությամբ դպրոցի բակից հեռացան ամառային հանգստի` հյուրերին տալով խոստում` նոր ուսումնական տարում նոր տետրերում կլինեն միայն բարձր գնահատականներ: