Լուսանկարներ
Թալիշը վերադառնում է բնականոն կյանքին
Թալիշը պատրաստ է նոր կյանքի. գյուղի վերակառուցման ծրագիրը վերջնական փուլում է: Մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերի ու բարերարների և Նախագահ Բակո Սահակյանի պատվիրակության ներկայութամբ բացվեց «Թալիշի վերածնունդ» նախագիծը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանի (ԱՄՆ) աջակցությամբ արդեն վերակառուցվել են 18 տներ, գյուղի համայնքային կենտրոնը, հանդիսությունների սրահը, հասարակական կենտրոնը, խմելու ջրագիծն ու կոյուղու ցանցը, բարեկարգվում է գյուղի գլխավոր փողոցը։ Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 18 տուն է վերակառուցվել, գյուղում արդեն գործում է համայնքային կենտրոնը, հանդիսությունների սրահը, նորոգվում է գյուղի հիմնական ճանապարհը։ Շուտով Արցախի կառավարությունն էլ ավարտին կհասցնի դպրոցի, մանկապարտեզի և նոր տների կառուցումը։