Նոր տուն` Ուխտաձորում ապրող Նահապետյանների բազմազավակ ընտանիքին
Հրապարակվել է Հունիս 04, 2018

Արցախյան պատերազմից հետո Նահապետյաններն առանց տուն մնացին, այն ամբողջովին ավերվել էր։ Մոտ 30 տարի անց Սերգեյ Նահապետյանը նորից վերադարձել է իր հայրական տուն: Ուխտաձորում գտնվող այս տանն ապրելու է կնոջ ու 5 երեխաների հետ։

4 սենյականոց բնակարանն ամբողջովին նորոգված ու կահավորված է։ Ընտանիքի երազանքն իրականություն է դարձել շնորհիվ կանադահայ բարերար Աուստին Նորյանի ֆինանսավորման։

Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքում ապրող Նահապետյանների բազմազավակ ընտանիքը 31-րդն է Արցախում, որ տուն է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ։