Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մեծ Բրիտանիա
Start Սկիզբը Օգոստոս 01, 2009
End Ավարտը Դեկտեմբեր 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 2600
Շահառու

Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը խոշոր ենթակառուցվածքային ձեռնարկներին զուգահեռ իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում տեղական մարմինն անհրաժեշտ դպրոցական պարագաներ՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի շուրջ 20 գյուղի ավելի քան 2600 աշակերտի։

Ծրագիր

Բրիտանահայ համայնքի միջոցներով Հիմնադրամը յուրաքանչյուր նոր ուսումնական տարվան ընդառաջ ավանդաբար նվերներ է մատուցում հայաստանյան համայնքների դպրոցականներին: Ստորև ներկայացված է շահառու գյուղերի ցանկն ըստ տարեթվերի՝

-2009 Խաշթառակ, Լուսաձոր և Լուսահովիտ /Տավուշի մարզ/,
-2010 Թալինի արվեստի դպրոց /Արագածոտնի մարզ/,
-2010 Արծնի և Ձորամուտ /Լոռու մարզ/,
-2011 Ղազանչի գյուղ /Շիրակի մարզ/,
-2012 Բավրա և Սարագյուղ /Շիրակի մարզ/,
-2013 Արին /Վայոց ձոր/,
-2014 Աղիտու, Թասիկ և Ծղուկ /Սյունիքի մարզ/,
-2015 Արտաշավան, Չքնաղ և Լուսակն /Արագածոտնի մարզ/,
-2016 Բաղանիս /Տավուշի մարզ/,
-2017 Հարժիս և Իշխանասր /Սյունիքի մարզ/,
-2018 Նոր Խաչակապ /Լոռու մարզ/։