Խաչարձանցի ֆերմերներին տրամադրվել է 80 փեթակ
Date June 11, 2018 at 12:00 PM
Խաչարձան համայնքը Տավուշի մարզում դիրքավորվում է որպես լավագույն մեղր արտադրող։ Գյուղում մեղվաբուծության զարգացմանն աջակցում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Արդեն երկրորդ տարին է՝ Խաչարձանի ֆերմերներին հատկացվում են փեթակներ: Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ այս անգամ 80 փայտե մեղվափեթակներ է ստացել 18 ընտանիք․50-ը՝ Արտո և Հիլդա Կալչյանների, 10-ական մեղվափեթակ էլ՝ Խուան Խոսե Փարթամյանի, Էլիզա Քասարջյանի, Ադոլֆ և Մարթա Ջերջյանների կողմից: