Լուսանկարներ
Լուսավոր փոքրիկների հեքիաթում. մանկապարտեզ Քարինտակում
Հիմնադրամի թիմն Արցախ այցի ընթացքում ծանոթացել է Քարինտակի նոր մանկապարտեզի փոքրիկների հետ, տեսել կատարված աշխատանքի արդյունքը։ Գյուղի նորակառույց մանկապարտեզը սկսել է աշխատանքն անցած տարվա հուլիսից։ Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրօղլուի համատեղ գործակցության շնորհիվ: