Ամերիկահայ 40 բժիշկներ անվճար բուժծառայություն կմատուցեն Արցախում
Հրապարակվել է Հունիս 14, 2018

Անհրաժեշտ դեղերի պաշարով ու բժշկական սարքավորումներով սեպտեմբերին Հայաստան կգան ամերիկահայ 40 բժիշկներ։ «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները 2015-ից սկսած ամեն տարի բուժծառայություններ են մատուցում Նոյեմբերյանի հիվանդանոցում։

Այս տարի նրանց օգնությունը նաև Արցախ կհասնի․ կաշխատեն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Սիմոն Քուշքյանը, Արբի Նահապետյանն ու Բեկի Բերբերյանը ճանաչողական այցով եղել են Արցախում, ծանոթացել հիվանդանոցների գործելաոճին, աշնանը կվերադառնան՝ տեղացի բժիշկներին օգնելու։ Ծրագիրը համակարգում է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամ կազմակերպությունը։