Երիտասարդ սրտաբանները կրթաթոշակ ստացան
Հրապարակվել է Հունիս 20, 2018

Հիմնադրամում հյուրընկալել էինք 5 երիտասարդ սրտաբանների: Գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նրանց հանձնեց ամերիկահայ բարերար Գառնիկ Օհանյանի կողմից հատկացված կրթաթոշակը։ Արսեն Վարդանյանը, Վիկտորիա Եփրեմյանը, Արմինե Թովմասյանը, Վալենտինա Ծատրյանն ու Սերգեյ Պապոյանը ստացան 1000-ական դոլար։

Կրթաթոշակը տրամադրվում է ադեն 2-րդ տարին, Գառնիկ Օհանյանը բարեգործական ծրագրերն իրականացնում է իր մոր պատվին հիմնադրված JuliAngel Foundation-ի միջոցով։