«Համահայկական հիմնադրամի նվիրատունների քանակն ավելանում է». Արա Վարդանյան
Date June 22, 2018 at 12:00 PM
Համահայկական հիմնադրամի նվիրատունների քանակն ավելանում է ամեն տարի։ Նրանց շարքերում նույիսկ թոշակառուներ կան, ովքեր կանոնավոր նվիրատվություն են կատարում։ Հիմնադրամի գործադիր տնօերն Արա Վարդանյանն արցախցի երիտասարդների հետ հանդիպմանը պատմել է համահայկական մեծ աշխատանքի մասին, ներկայացրել մանրամասներ, թե ինչպես են հավաքագրվում գումարները և ինչպես է Հիմնադրամը շահել ավելի քան 700 հազար նվիրատուների վստահությունը։