«Ապագայի կերտողները». ամերիկահայ երիտասարդները նվերներ էին բերել Արենիի դպրոցականներին
Հրապարակվել է Հունիս 25, 2018

Ամերիկահայ երիտասարդներն արդեն 4-րդ տարին է՝ ամռանը հայրենիք են գալիս նվերներով։ Այս տարի «Ապագայի կերտողներ» (Markers of tomorrow) նախաձեռնության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում Վայոց Ձորի դպրոցներն են։

1000-ից ավելի երեխաներ գրենական պիտույքներ են ստացել։ Ամերիկահայ երիտասարդների առաջին ծանոթությունը Արենի գյուղի դպրոցականների հետ էր։

Այս երիտասարդները նաև աջակցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մյուս ծրագրերին․ ամեն տարի կամավոր ընդգրկվում են Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին: