Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան Շուշիում
Date June 27, 2018 at 12:00 PM
Երեք տարի առաջ Շուշիում կառուցեցինք ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան ուսումնարան։ Շինարարական աշխատանքների իրականացում, ջերմաէներգետիկ սարքավորումների շահագործում ու շատ կարևոր այլ գիտելիքներ արցախցի պատանիները ստանում են Եզնիկ Մոզյան արեստագործական ուսումնարանում։ Խորհրդային միության փլուզումից և արցախյան պատերազմից հետո դպրոցը առաջինն է, որ պատանիներին հնարավորություն է տալիս անվճար միջին մասնագիտական կրթություն ստանալ։ Ուսումնարանի առաջին 45 շրջանավարտների համար արդեն գիտելիքը գործնականում կիրառելու ժամանակն է։ Աշակերտների մի խումբն, օրինակ, մասնակցում է Շուշիում ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքներին։ Ինչպես ուսումնարանի կառուցման, այնպես էլ արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։