Թաղասերում համայնքային կենտրոն է բացվել
Հրապարակվել է Հուլիս 06, 2018

Համահայկական հիմնադրամը շարունակում է բնականոն աշխատանքը. Թաղասերում համայնքային կենտրոն ենք բացել: Երկհարկանի շինության մեջ տեղակայվել են բուժկետը, գրադարանը, գյուղապետարանը, համակարգչային սրահն ու հանդիսությունների սրահը:

Թաղասերը Արցախի Հադրութի շրջանի զարգացած համայնքներից է, 500-ից ավելի բնակիչ կա, գյուղը շրջկենտրոնից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է գտնվում, մարդիկ հիմնականում պետական համակարգում և ուժային կառույցներում են աշխատում: Համայնքային կենտրոնը գյուղին նվեր է արել Ֆրանսիայի տեղական մարմինը: Կենտրոնի բացմանը ներկա են եղել Ֆրանսիայից ժամանած բարերարներ: