ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿ
Location Դեկտեմբեր 12, 2018
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում՝
- բնական գիտություններ
- տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
- ֆիզիկա
- բժշկագիտություն
- արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր) - 2 մրցանակ
- գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
- հումանիտար գիտություններ

Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում:

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհան¬րություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

-Մրցույթին «Բնական գիտություններ»,‎ «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բնագավառներում, կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով որ դրանք իրականացված լինեն 2016-2018թթ. ընթացքում:
-Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ և մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
- Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
- Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
- ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլևս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել` ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցով՝ լինելով այդ խմբի հեղինակներից մեկը: ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով:


Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 ; է-փոստ` aida@himnadram.org
0077, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Բաղրամյան 26, ՀՀ նախագահի նստավայր: