Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին. մրցույթի ծածկագիրը` ՀՀ/ՋՏ-02/18
Տեղադրվել է Հուլիս 10, 2018

Պատվիրատուն` «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք/, հայտարարում է մրցակցային բանակցությունների մրցույթ:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի համար արեւային ճնշումային ՀԻԹ ՓԱՅՓ (Heat Pipe) ջերմային կայանի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագիր:

Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 10.000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ` ս.թ. հուլիսի11-ից 20-ից մինչև ս. թ. հուլիսի 20-ը: (ք. Երեւան, Կառավարական թիվ 3 շենք, 3 սենյակ, Սոս Գևորգյանին, հեռ. 52-09-40 (ներքին 103)):

Անցկացվող մրցույթի տեխնիկական հարցերի առաջացման դեպքում դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակից Հովհաննես Կարապետյանին, հեռ. 093 655516:

Մասնակիցների որակավորման տվյալների` մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը: Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ս. թ. հուլիսի 25-ը, ժ. 11.00-ը:

Հայտարարությունը տպվել է «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի 11.07.2018-ի համարում: