Բաղանիսում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը
Date July 11, 2018 at 12:00 PM
Սահմանամերձ Բաղանիսում ընկույզ, պնդուկ ու հոն կաճի, նոր-նոր են գյուղացիները սկսում օգտագործել նախկին անջրդի հողակտորները: 2017-ին Բաղանիսում 2․4 կմ երկարությամբ ոռոգման ցանցի վերակառուցմամբ վերջնականապես լուծվեց ոռոգման ջրի խնդիրը: Դրա շնորհիվ նաև ոռոգելի են դարձել 200 ընտանիքների տնամերձ այգիները ( 50 հեկտար ): Այս ամենը հնարավոր է դարձել շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների: