Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ 2018
Location Հուլիս 16, 2018
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա):

Որպես մրցանակ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` արժեքավոր ուսումնասիրություն կամ ստեղծագործություն ներկայացրած այն անձին, որը նշանակալի ավանդ է ներդրել հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ,

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործին նպաստած անձինք իրենց գործունեության արդյունքներով կամ ստեղծագործություններով, որոնք արդեն իրականացված են` հրատարակված, հրապարակված, կատարված, ցուցադրված մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետին նախորդող երեք տարվա (2015-2017թթ.) ընթացքում:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Հայտերն ընդունվում են 2018թ. նոյեմբերի 15-ից մինչև 2019թ. փետրվարի 15-ը: Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից` www.himnadram.org

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք 2-րդ հարկ: