Դասական երաժշտության բնագավառում ՀՀ Նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակ
Location Հուլիս 18, 2018
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 2.500 (երկու հազար հին• հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-27 տարեկան երիտասարդ կատարողներին դասական երաժշտության բնագավառի հետևյալ անվանակարգերում.

ա) երգեցողություն` երկու մրցանակ,
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:

Գործիքային կատարում անվանակարգում կարող են մասնակցել նաև դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներ:

Մասնակիցների տարիքը սահմանվում է 2019թ. մարտի 20-ի դրությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ կատարողներ` ծնված 1992թ. մարտի 20-ից մինչև 2001թ. մարտի 20-ի ժամանակահատվածում:

Մրցույթն անցկացվում է մարտի 25-ից մինչև ապրիլի 5-ը, երկու փուլով. առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)` ունկնդրում-համեր•:

Առաջին փուլում կատարվող ստեղծա•ործությունները չպետք է կրկնվեն երկրորդ փուլում: Բոլոր ստեղծա•ործությունները պետք է կատարվեն անգիր (չի վերաբերում դաշնամուրային տրիո և լարային կվարտետ անսամբլներին):

Երգեցողության մրցույթի բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն բնագրի լեզվով:

Մասնակիցը պետք է ներկայացնի մրցույթի բոլոր փուլերի ծրագիրը (տպագիր)` կազմված տարբեր ոճերի ստեղծագործություններից: Մասնակիցը իրավունք ունի ծրագրում փոփոխություն կատարելու մինչև փետրվարի 28-ը:

Մրցույթին մասնակցելու հայտը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ծրագրի պահանջները կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org

ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք