Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Գերմանիա
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2018
End Ավարտի ամսաթիվը ` Մարտ 01, 2019
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 80
Շահառու

Հայաստանում բազմաթիվ երեխաներ դեռ ապրում են սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքներում։ Այդ երեխաները երբեմն ստիպված հայտնվում են փողոցում, կատարում են ծանր աշխատանք, մուրացկանություն, ձմռան ամիսներին աղբամաններից և այլ վայրերից հայթայթում են վառելիք, երեխաների մեծ մասը կրթական համակարգից դուրս են մնում նաև տաք հագուստ և կոշիկ չունենալու պարճառով: Անապահով ընտանիքների երեխաները մեծ դժվարություններ ունեն հատկապես տնային դասապատրաստման հարցում:

Ծրագիր

Հիմնադրամն՝ իր Գերմանիայի տեղական մարմնի և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն–Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի հետ համատեղ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Ներքին Կարմիրաղբյուր համայնքում ստանձնել է "Օգնություն անապահով երեխաներին" ծրագիրը։ Մեկ տարի շարունակ ծրագրի շրջանակներում 80 երեխա կստանա սնունդ, մասնագետների կողմից ընդհանուր զարգացման և համակարգչային դասընթացներ, խորհրդատվություն և խնամք։ Ավագները դպրոցից հետո դասերն են պատրաստում, փոքրերն էլ՝ նկարում, գործում, կարում, երգում, արտասանում: