Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Շվեյցարիա
Start Սկիզբը Մարտ 01, 2018
End Ավարտը Մայիս 20, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 180
Շահառու

Հովսեփավան գյուղը, որտեղ ապրում է շուրջ 180 մարդ, շրջկենտրոն Ասկերանից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 15 կմ։ Համայնքը հարթավայրային է, ունի 116.59 հա տարածք, որից 76.91 հա գյուղատնտեսական նշանակություն։ Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը։

Ծրագիր

Խորքային հորերի հորատումը Հեռուստամարաթոն-2017-ի գլխավոր ծրագրերից է և այդ ծրագրի մեկնարկից ամիսներ անց՝ 2018թ․-ի մայիսին, Հիմնադրամը Հովսեփավան համայնքում շահագործման հանձնեց առաջին խորքային հորը:

Հիմնադրամի միջոցներով նախատեսվում է 37 խորքային հորերի հորատում: Արդյունքում նախատեսվում է Արցախում լրացուցիչ շուրջ 900 հա տարածք դարձնել ոռոգելի. դրանից, նախնական տվյալներով, օգտվելու է 850 ընտանիք: