Ավելի քան 110 ջերմոցի կառուցում 14 սահմանամերձ գյուղերում
Date August 17, 2018 at 12:00 AM
Ջերմոցների կառուցման ծրագիրը գրավիչ է ոչ միայն տավուշցիների համար, այլև հենց Համահայկական հիմնադրամի նվիրատունների: Ծրագիրը սկսվեց արգենտինահայ բարերարների աջակցությամբ, ապա միացան նաև Հիմնադրամի Ավստրալիայի ու Բրազիլիայի տեղական մարմինները: Համատեղ ջանքերով Տավուշի սահմանամերձ համայնքներում արդեն կառուցվել է 110-ից ավելի ջերմոց: Ծրագրի հաջողության և կարևորության մասին փաստում են Այգեհովիտ գյուղի ջերմոցատերերի պատմությունները: