Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Սկիզբը Հունվար 01, 2017
End Ավարտը Սեպտեմբեր 20, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 420
Շահառու

Սկսած 2013թ.-ից Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների միջոցներով Խաչարձան համայնքում կառուցել է բուժկետ, հանդիսությունների սրահ, սպորտհամալիր, վերակառուցել համայնքի դպրոցը, ջրամատակարարման համակարգը։ Հիմնադրամի շնորհիվ հիմնվել են ջերմոցներ և պուրակ: Միաժամանակ, խաչարձանցիներից շատերը Հիմնադրամի սոցիալական աջակցման և գյուղատնտեսական ձեռնարկների շահառուներ են: Այս ծրագրերը էապես խթանում են գյուղի համընթաց զարգացումը և կայուն եկամտի հնարավորություններ ստեղծում տնտեսությունների համար:
Խաչարձանը գտնվում է Գետիկ գետի ափին: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: Գյուղն ունի ավելի քան 420 բնակիչ, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են:


Ծրագիր

Հիմնադրամը Խաչարձանում շարունակում է իրարահաջորդ բազմաբնույթ ծրագրեր իրականացնել։ Այս անգամ Հիմնադրամը ստանձնել է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը։ Երևան-Սևան-Իջևան մայրուղուց սկիզբ առնող և դեպի գյուղամեջ ձգվող շուրջ 1կմ երկարությամբ և 6մ լայնությամբ ճանապարհը մինչև շինաշխատանքներն անմխիթար ու փլուզված վիճակում էր, այսօր այն բարեկարգվում է, խճապատվում, ինչին կհաջորդի կահավորման աշխատանքները։