Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն)
Start Սկիզբը Հոկտեմբեր 01, 2016
End Ավարտը Հոկտեմբեր 01, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառուների թիվը Շահառուների թիվը: 13


Ծրագիր

Հիմնադրամը փոխհատուցում է հայաստանյան բուհեր ընդունված Նալբանդյան համայնքի դպրոցի առաջադեմ շրջանավարտների կրթաթոշակները։ 2017թ.-ին կրթաթոշակներ են շնորհվել կրթօջախի 13 շրջանավարտի, ովքեր այսօր գերազանց առաջադիմությամբ սովորում են Երևանի պետական, տնտեսագիտական, մանկավարժական համալսարաններում, Կոնսերվատորիայում և այլ ուսումնական հաստատություններում։ Ծրագիրը կյանք է կոչվել տորոնտոբնակ բարերար Նալպանտեան ընտանիքի ֆինանսավորմամբ։

Բարերար ընտանիքի միջոցներով Հիմնադրամը հիմնանորոգել է դպրոցը /2016թ./, ծրագրի շրջանակներում դպրոցը նաև կահավորվել է և համալրվել անհրաժեշտ գույքով։ Այսօր էլ դպրոցի շրջակա տարածքում իրականացվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Հիմնադրամի միջոցներով էլ դպրոցին կից կառուցել է նաև նոր ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով և սանհանգույցներով։ Դպրոցում սովորում է 551 աշակերտ։