Թերզյանների ընտանիքն աջակցում է Խաչարձան համայնքին
Date September 04, 2018 at 12:00 AM
Արգենտինայում ծնված Մարիան չհասցրեց տեսնել հայրենիքը, 23֊ամյա աղջիկը արյան քաղցկեղ ուներ։ Նրա երազանքն էր ինչ֊որ կարևոր բան անել հայ փոքրիկների համար։ Մարիայի երազանքը նրա ընտանիքն իրականացրեց. մարզադահլիճ կառուցեց խաչարձանցի դպրոցակաների համար։ Թերզյանների ընտանիքը նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր է իրականացրել համայնքում: