Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը
Հրապարակվել է Սեպտեմբեր 23, 2018

Վարչապետը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպաման ժամանակ ընդգծել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը: «Շատ կարևորում եմ «Հայաստան» համահայակական հիմնադրամի աշխատանքը: Հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել և հույս ունեմ, որ կունենա, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման առումով և հատկապես Արցախի հանրապետությունում: Սա շատ կարոևր աշխատանք է, որ պետք է կատարվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն առանձնացրել է երկու ուղղություն, որ պետք է զարգացնել Հայաստանում. այն է ՝ բարձր տեխնոլոգիաների և կրթության:

«Ես միշտ այս նախադասությունն ասում եմ՝ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ոը հրավիրում է այդ կապիտալի տերերին գալ և ներդումներ անել Հայաստանում: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ », - ասել է վարչապետ Փաշինյանը: