Իզմիրլյան հիմնադրամը և Համահայկական հիմնադրամը շարունակում են գործակցությունը
Հրապարակվել է Հոկտեմբեր 17, 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հյուրընկալվել էր Իզմիրլյան հիմնադրամի պատվիրակությունը: Հայկակ Արշամյանի հետ հանդիպմանը Իզմիրլյան հիմնադրամի հոգաբարձու Գրեգորի Ջերեջյանը ներկայացրել է ավարտված և ընթացիկ ծրագրերը: Ուրվագծվել են նաև ապագա անելիքները: Վերահաստատվել է երկու հիմնադրամների համագործակցության շարունակականությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ շինարարական աշխատանքներ է կատարել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տարածքում՝ նպատակ ունենալով այն ավելի հասանելի և մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Շինարարական աշխատանքները ներառել են սակավաշարժ երեխաների համար թեքահարթակների կառուցում, շենքի կողային ճակատների ջերմամեկուսացում, բակի ասֆալտապատում, ցանկապատի վերանորոգում:

Ինչպես նաև, նախկինոմ Ւզմիրլյան հիմնադրամի հետ է գործակցությամբ են վերանորոգվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ և 7-րդ մասնաշենքերը: