Մի քանի տասնյակ գլյուկոմետրեր են տրամադրվել Երևանի տուն-ինտերնատներին
Հրապարակվել է Հոկտեմբեր 19, 2018

Երևանի տուն-ինտերնատների շահառուների շաքարային դիաբետն այսուհետ ավելի հեշտությամբ կարող են հայտնաբերել ու կանխել: Հիմնադրամը մի քանի տասնյակ գլյուկոմետրեր՝ արյան շաքարի մակարդակը չափող սարքեր է տրամադրել Թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներին և գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին:

Գլյուկոմետրերը նվեր են ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության կողմից: Դրանց անհրաժեշտությունը մեծ էր տվյալ հաստատություններում: Օրինակ, թիվ 1 տուն-ինտերնատի 23-ից ավելի շահառուների համար օգտագործվում էր ընդամենը 1 գլյուկոմետր: Նորքի ծերանոցում մի քանի այդպիսի սարք կար, որոնք արդեն շարքից դուրս էին եկել:

Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպությունն էլ գլյուկոմետրերն օգտագործում է կարիքավոր ծերերին տնայցերի ժամանակ բուժօգնություն տրամադրելու համար: